Ուկրաինայում պետական պաշտոնյաներին արգելվել է հրապարակայնորեն քննադատել իրենց գործընկերների, ինչպես նաև պետական կառույցների աշխատանքը:
Կառավարության երեկ հրապարակված հրամանագրի համաձայն, այս որոշումը մաս է կազմում էթիկայի նոր կանոնագրքին, որին պետք է հետևեն պետական ծառայողները, չհետևելու դեպքում կարգապահական տույժի կենթարկվեն:
Որոշման նպատակը պետական մարմինների նկատմամբ հասարակության վստահության վերականգնումն է: