Լավրով. Քիմիական ահաբեկչության վտանգն ահագնանում է

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ «քիմիական ահաբեկչության վտանգը ահագնանում է»:

Ժնևում, խոսելով զինաթափմանը նվիրված համաժողովում, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առաջարկել է ՄԱԿ-ի զինաթափման ֆորում ստեղծել՝ նոր համաձայնագրի շուրջ բանակցելու համար, որն ուղղված կլինի ահաբեկիչների կողմից հնարավոր քիմիական հարձակումներին դիմակայելուն։