Արդարադատության նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեին:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են քրեակատարողական հիմնարկներում մի շարք ծրագրերի իրականացմանը, դատապարտյալների զբաղվածության ապահովման խնդրին, ցմահ դատապարտյալների տեսակցությունների թվի ավելացմանը, անհայտ կորածների իրավական կարգավիճակի սահմանման օրենսդրական կարգավորման խնդրին և այլն: