Նալբանդյանը կայցելի Ժնև

Փետրվարի 29-ին Ժնևում մեկնարկելիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ժնև: Այդ մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։