Կադիրով․ «Իմ ժամանակը սպառվել է»

Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն այսօր մոսկովյան НТВ հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե այլևս չի ցանկանում զբաղեցնել հյուսիսկովկասյան այդ ինքնավար հանրապետության ղեկավարի պաշտոնը:

«Կարծում եմ՝ իմ ժամանակը սպառվել է, մենք բազմաթիվ լավ մասնագետներ ունենք, ովքեր կարող են փոխարինել ինձ»,- նշել է Չեչնիայի նախագահը:

Ռամզան Կադիրովի նախագահական լիազորությունների գործողության վերջնաժամկետը մարտի 5-ն է: