Ռուսաստանյան ընդդիմությունն այսօր երթ է անցկացնում Մոսկվայի կենտրոնում` ի հիշատակ ուղիղ մեկ տարի առաջ Կրեմլի հարևանությամբ սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի:
Ակցիայի կազմակերպիչների գնահատմամբ, բողոքի գործողություններին կմասնակցի շուրջ 50 հազար մարդ: Այսօր հիշատակի ակցիաներ են տեղի ունենալու նաև Ռուսաստանի մի շարք այլ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում և Դոնի Ռոստովում: