Իրանը մերժում է նավթի արդյունահանումը սառեցնելու առաջարկը

Իրան - Նավթահանք Պարսից ծոցում

Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն երեկ մերժել է Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու Վենեսուելայի առաջարկը՝ սառեցնել նավթի արդյունահանումը:

Իրանցի նախարարը հայտարարել է, թե այդ պահանջը «ծիծաղելի է և անիրատեսական»: