Եվրոպական դատարանի ստորին պալատն այսօր որոշել է, որ Ռուսաստանի կառավարությունը խախտել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի և Պյոտր Օֆիցերովի՝ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Եվրոպական դատարանի որոշմամբ, Ռուսաստանի կառավարությունը պարտավոր է Նավալնիին հատուցել 8000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում, 48.000 եվրո՝ դատական ծախսերի համար:
Ըստ Եվրոպական դատարանի ստորին պալատի որոշման՝ Ռուսաստանի կառավարությունը պետք է Օֆիցերովին վճարի 8000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում, և ևս 23.000 եվրո՝ որպես դատական ծախսերի հատուցում: Եվրոպական դատարանի ստորին պալատի որոշումը կարող է բողոքարկվել վերին պալատում՝ 3 ամսում:
2013 թվականին ռուսական դատարանը միջոցներ վատնելու մեղադրանքով Նավալնիին դատապարտել էր 5 տարվա պայմանական ազատազրկման, Օֆիցերովին՝ 4 տարվա պայմանական ազատազրկման: