ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրն է:
ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Ազատության» հետ զրույցում պատասխանելով իր մոտալուտ պաշտոնանկության քաղաքական շարժառիթներին վերաբերող հարցերին, «ֆանտաստիկայի ժանրին» դասեց դրա վերաբերյալ մամուլում շրջանառվող բազմաթիվ վերլուծություններ: Աշոտյանը նաև հավելեց՝ ինքը չի պատրաստվում լքել քաղաքականությունը:
Աննա Իսրայելյանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում Արմեն Աշոտյանը պատասխանում է նաև ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի: