Եվրամիության ղեկավարները արդեն երկրորդ օրն է շարունակում են բանակցությունները ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանմանն ուղղված համաձայնագրի շուրջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը այսօր հայտնել է, որ առավոտյան բանակցություններին «որոշակի առաջընթաց» է արձանագրվել, սակայն առայժմ պայմանավորվածություն չկա։
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետտելը հույս է հայտնել, որ մինչև օրվա վերջ կհաջողվի ստորագրել համաձայնագիրը։
Քեմերոնը պնդում է Եվրամիությունում լայնածավալ բարեփոխումների անցկացում Մեծ Բրիտանիայում սպասվող հանրաքվեից առաջ, որը վերաբերում է Եվրամիությունից դուրս գալուն։