ՊԲ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել

Հայ զինվորը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

ԼՂ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: