Օբաման մտադիր է այցելել Կուբա

Բարաք Օբամայի և Ռաուլ Կաստրոյի հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, 29-ը սեպտեմբերի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մտադիր է այցելել Կուբա։

Դա կլինի Ամերիկայի ղեկավարի առաջին այցը Կուբա գրեթե ինը տասնամյակի ընթացքում։

Օբաման և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն 2014 թվականին էին հաղորդել երկու երկրների հարաբերությունները բարելավելու մտադրության մասին, իսկ անցած տարի Միացյալ Նահանգները և Կուբան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, վերաբացեցին դեսպանատները Հավանայում և Վաշինգտոնում: