Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գիշերն անցկացրել է Բժշկական համալսարանի թիվ մեկ հիվանդանոցային համալիրում, ուր տեղափոխվել էր երեկ երեկոյան, ներկայումս նրա վիճակը բավարար է:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը, մի քանի ժամ տևած հետազոտության արդյունքում պարզվել է, որ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել է զարկերակային բարձր ճնշման պատճառով:
Ըստ գլխավոր բժշկի՝ խորհրդարանի խոսնակի վիճակը ներկայումս բավարար է, այժմ քննարկվում է նրան այսօր դուրս գրելու կամ բժիշկների վերահսկողության տակ պահելու հարցը:
Աստղիկ Բեդևյան