Պենտագոն․ Ռուսաստանը չի թուլացնում օդային արշավը Սիրիայում

Սիրիա - Ռուսական Սու-24 մարտական օդանավը վայրէջք է կատարում Հմեյմին ռազմաբազայում, արխիվ

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության պնդումներով, Ռուսաստանը չի թուլացնում օդային արշավը Սիրիայում՝ չնայած Մյունխենում ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ այսօրվանից պետք է հրադադարի ռեժիմ սահմանվեր:

Ռուսաստանը շարունակում է հայտարարել, որ իր թիրախում ահաբեկիչներն են, մինչդեռ ԱՄՆ-ը պնդում է, որ ռուսական օդուժի հարվածներից տուժում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին ընդդիմացող ուժերը: