ՄըքՔեյնը քննադատում է Սիրիայի հարցով համաձայնությունը

ԱՄՆ սենատոր Ջոն ՄըքՔեյն, արխիվ

Միացյալ Նահանգների սենատոր Ջոն ՄըքՔեյնը, երեկ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում, խստորեն քննադատել է Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ անցած շաբաթավերջին ձեռք բերված համաձայնությունը՝ այն անվանելով «Ռուսաստանի ռազմական ագրեսիան սպասարկող քաղաքականություն»: