Թուրքական բանակը հրետակոծության է ենթարկել Սիրիայի հյուսիսային տարածքները, ուր տեղակայված են քրդական ուժերը: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խմբին:
Միացյալ Նահանգները կոչ է արել Թուրքիային ու Սիրիայի քրդերին չսրել իրավիճակը և փոխարենը ուժերը կենտրոնացնել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի վրա: