ԱՄՆ-ը, Ռուսաստանը, եվրոպական երկրները համաձայնության են եկել Սիրիայի հարցով

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Մյունխենում ռուսական և ավելի քան մեկ տասնյակ այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո այսօր հայտարարել է, որ համաձայնության են եկել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու և հակամարտության գոտում գտնվող քաղաքացիներին տրամադրվող մարդասիրական օգնությունը մեծացնելու վերաբերյալ:

Քերրին նշել է, որ իրենք նպատակ ունեն մեկ շաբաթվա ընթացքում քայլեր ձեռնարկել՝ Սիրիայի ողջ տարածքում մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ և այդ «ընդմիջումն» օգտագործել Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների վերսկսման համար։