Շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց

Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն», - ասված է հաղորդագրությունում: