Ժամկետային զինծառայողը լքել է զորամասի տարածքը

Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Դիլիջան քաղաքի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի, 19-ամյա Ազիզ Բաքոյանը չորս օր առաջ «ինքնակամ լքել է զորամասի տարածքը»։

Ըստ Հովհաննիսյանի, Բաքոյանը նորակոչիկ է և երդման արարողությանը դեռ չի մասնակցել։

ՊՆ խոսնակը նշեց, որ զորամասի հրամանատարությունը դիմել է Ռազմական ոստիկանություն։ «Կարգն այդպես է, երեք ժամ հետո հայտնվում է Ռազմական ոստիկանությանը։ Զինվորական ոստիկանությունը շարունակում է փնտրել զինվորին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։