Թուրքիան Սիրիայում ճամբարներ է կառուցում՝ փորձելով այդպիսով կանխել սիրիացի փախստականների ներհոսքը։
Անցյալ շաբաթ Հալեպից, որտեղ վերջին շրջանում իրավիճակը կտրուկ սրվել է, ավելի քան 35 հազար փախստականներ փորձել են Թուրքիա մտնել Քիլիս շրջանով։ Թուրքիան փակել է սահմանը՝ չնայած փախստականներին ընդունելու ԵՄ կոչերին։
Փախստականների ճգնաժամը քննարկելու նպատակով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի օրը կժամանի Անկարա։