Շվեդիայի արտաքին գործերի նախարարն այսօր կժամանի Հայաստան

Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմ, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Շվեդիայի արտգործնախարարը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Վաղը կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: