Այսօր առավոտյան Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 14 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 155-ը:
«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, Թայվանի ամենամեծ քաղաքներից մեկում՝ 2 մլն բնակչություն ունեցող Թայնանում, ավերվել է մի քանի շենք, որոշ շենքեր էլ վտանգավոր աստիճանի վթարային են դարձել: Փրկարարներին հաջողվել է ավերակներից դուրս բերել ավելի քան 220 մարդու: