Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նախարարության և ԿԽՄԿ-ի համագործակցության ընթացիկ խնդիրները և օրակարգային հարցերը, նախանշել են առաջիկա համատեղ ծրագրերը:
Հանդիպման ընթացքում ստորագրվել է պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության միջև «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2016 թվականի համագործակցության ծրագիրը»:
Ծրագիրը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացներ, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման միջոցառումներ: