Կիևը պատրաստ է փոխզիջման գերիներին ազատ արձակելու հարցում

Ուկրաինայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկո

Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցով Ուկրաինայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկոն հայտարարել է, որ գերիներին ազատ արձակելու հարցում Կիևը պատրաստ է փոխզիջման։

«Մենք պատրաստ ենք փոխզիջման, միայն թե մյուս կողմն էլ պատրաստ լինի։ Պետք է արգելափակումից հանել ազատ արձակման գործընթացը։ Անհրաժեշտ է փոխզիջման ուղիներ գտնել 25 ուկրաինացիների հարցում, որոնց վաղուց տանջում են գերության մեջ, ովքեր առողջական խնդիրներ և ծանր ախտորոշումներ ունեն։ Այդ հարցում մենք պատրաստ ենք փոխզիջումների»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ուկրաինացի պաշտոնյան։

Գերիների ազատ արձակումն ու փոխանակումը Մինսկյան համաձայնագրի պայմաններից մեկն է։