Սիրիական ընդդիմությունը հանդիպել է ՄԱԿ-ի բանագնացին

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրա, արխիվ

Սիրիայի հիմնական ընդդիմությունն առաջին անգամ պաշտոնապես հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրային:

Բանակցողը Մոհամեդ Ալուշն է, որին Սիրիայի կառավարությունը և պաշտոնական Մոսկվան ահաբեկչական խմբավորման անդամ են համարում:

Պարզ չէ՝ արդյոք համաձայնություն ձեռք է բերվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ անուղղակի ձևով խաղաղ բանակցությունների շուրջ: