Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը փակ է

Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2016թ․

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, փակվել է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: