Տոնի առիթով տրոլեյբուսի վարորդ Վարդգես Սմբատյանը կարող է որպես պլան մուծելիք 15 հազար դրամի փոխարեն մուծել 13 հազար դրամ:
«Տոնը նշելու ժամանակ ու սիրտ չունեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սմբատյանը:
Վարդգես Սմբատյանը 1992 թվականին Վազգեն Սարգսյանի կոչին արձագանքած ու «Մահապարտ արծիվներ» ջոկատին անդամագրված ազատամարտիկներից է:
Սմբատյանի ընտանիքը շարունակում է ապրել տրոլեյբուսի պարկին պատկանող 28 քառակուսի մետրանոց սենյակում, որը նրան տրամադրվել է շուրջ քսան տարի առաջ՝ Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ:
Նոր բնակարան ստանալու հույսերը մշուշոտ են, իսկ տրոլեյբուսի պարկի ղեկավարությունը նրան արդեն բազմիցս հորդորել է ազատել տարածքը:
«Պետին չես կարող մեղադրել․ իրա աշխատակազմը հո դուրսը չի՞ թողելու», - ասաց Սմբատյանը: - «Եթե այսպես շարունակվի, վեշերը կհանեմ, կլցեմ ճամփի մեջտեղը, պալատկեն խփեմ, նստեմ»: