Բանակի օրվա առթիվ զորահանդես անցկացվեց նաև Գյումրիում

Մոտ 150 զինվորներ, չնայած բավականին ցուրտ եղանակին, ցուցադրեցին իրենց մարտական հմտություններն ու ունակությունները:

Գյումրիի Վարդանանց հրապարակում այսօր առաջրին անգամ անցկացվեց ՀՀ զինուժի զորահանդես: Շքերթի մասնակիցներին ողջունելու էին եկել Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: