Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարությունը, Վեհափառը այցելեցին Եռաբլուր

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի

Բանակի օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: