Սիրիայում առնվազն 63 խաղաղ բնակիչ է մահացել

Սիրիական Դոումա քաղաքը ռուսական օդային հարվածներից հետո, արխիվ

Սիրիացի ակտիվիստները հաղորդում են, որ Սիրիայի արևելքում, ենթադրաբար ռուսական օդային հարվածների հետևանքով, առնվազն 63 մարդ է մահացել, այդ թվում՝ 9 երեխա:

Մեծ Բրիտանիայում գործող սիրիական դիտորդական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ զոհերը գրանցվել են «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության տակ գտնվող Խաշամ գյուղում, որի ուղղությամբ էլ երեկ հարվածներ են հասցրել ռուսական ռազմական ինքնաթիռները: