Քաբուլում պայթեցրել են հեռուստաընկերության միկրոավտոբուսը․ 7 զոհ, 25 վիրավոր

Աֆղանստան - Հրշեջները պայթյունի վայրում, Քաբուլ, 20-ը հունվարի, 2016թ․

Առնվազն 7 մարդ մահացել և 25-ը վնասվածներ են ստացել Քաբուլում, երբ ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն «Թոլո» հեռուստաընկերության միկրոավտոբուսում:

Աֆղանստանում սա առաջին խոշոր դեպքն է, երբ հարձակման թիրախում լրատվամիջոցն է:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել: