Բրիտանացի հետաքննիչներն այսօր զեկույց կհրապարակեն, որտեղ, ամենայն հավանականությամբ, ընդգրկված կլինի նրանց եզրահանգումն այն մասին, որ ռուս լրտես Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության ետևում կանգնած է Ռուսաստանը:
Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան չէր ընդունել այս մեղադրանքները: Երեկ էլ Կրեմլի խոսնակը փոխանցել է, թե տվյալ հետաքննությունը «Վլադիմիր Պուտինին հետաքրքրող հարցերի շրջանակում չէ»:
ԿԳԲ-ի և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, այնուհետև՝ Պուտինի քննադատ Լիտվինենկոն ապրում էր Մեծ Բրիտանիայում, մահացել է 2006 թվականին: Բրիտանացի քննիչները եզրակացրել են, որ նա երկու ռուս տղամարդու հետ թեյ խմելիս է թունավորվել և երեք շաբաթ անց մահացել: