Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մադինա-Վերին Գետաշեն և Զովաշեն-Հատիս ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Զանգեր-Սիսիան և Արագածոտնի մարզի Չքնաղ, Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների, իսկ թեթև մարդատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: