Կառավարությունը հաստատեց արտահանման խթանման ուղղված ծրագիրը

Հայաստանի կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունը այսօր հերթական նիստում հաստատել է Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ծրագրի շրջանակում ակնկալվում է պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման խթանում, արտահանելի հատվածի ընդլայնում, մասնավորապես` նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը, արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությանը, Հայաստանի մարզերում տնտեսական և ներդրումային ակտիվության բարձրացմանը և աջակցել տնտեսության տեխնիկական, տեխնոլոգիական վերազինմանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ առումով հանձնարարություններ է տվել և հորդորել է էկոնոմիկայի նախարարին հետևողական լինել դրանց կատարմանը: