Իրանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Վալիուլա Սեյֆը հայտարարել է, որ Թեհրանը նախատեսում է միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո 32 միլիարդ դոլար ակտիվներ ստանալ, որոնք սառեցված են հաշիվների վրա:
Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել են Իրանի պետական հեռուստաընկերությունները, Կենտրոնական բանկը սպասում է արտասահմանում սառեցված հիմնադրամների 28 միլիարդ դոլարին: Եվս 4 միլիարդ դոլար «կփոխանցվի պետական գանձարանին որպես կառավարական բաժնեմաս», ասել է Սեյֆը: