Լեհաստանը դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքին՝ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակն էականորեն մեծացնելու խնդրանքով:
Այդ մասին երեկ Բրյուսելում հայտարարել է երկրի նախագահ Անջեյ Դուդան՝ բացատրելով, որ դա անհրաժեշտ է Լեհաստանն ու տարածաշրջանը Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանելու համար: