Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը հերքում է իր ներգրավվածությունը Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու գործում։
«Հանցագործություն չեմ կատարել, ես մեղավոր չեմ», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հայրապետյանը։
Ըստ քննության, գործարարը մոլորեցրել է կնոջը՝ խոստանալով մեծ գումարի դիմաց հասնել նրա որդու նկատմամբ ավելի մեղմ պատժի, իսկ իրականում այդ գործի վրա ազդելու միջոցներ չի ունեցել։
Մեղադրանքը հաստատվելու դեպքում, Հայրապետյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։