Ուկրաինայում խոզի գրիպի հետևանքով առնվազն 50 մարդ է մահացել

H1N1 վիրուսի կամ խոզի գրիպի պատճառով ավելի քան 50 մարդ է մահացել Ուկրաինայում:

Երկրի առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է խուճապի չմատնվել՝ տեղեկացնելով, որ մահվան դեպքերի մեծ մասը ժամանակին բուժում չստանալու հետևանք է:

Վարակի դեպքերի մեծ մասը արձանագրվել է Կիևում, Խարկովում, Օդեսայում: