Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում գործ է հարուցվել

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ «Նոր Հայաստան»-ի ակտիվիստների հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

«Քաղաքացի Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև 5 քաղաքացիներ հայտնել են ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ»,- մանրամասնում է ՀՔԾ-Ն։

Հիշեցնենք, ինքը Գևորգ Սաֆարյանը կալանավորված է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։