Ռուսական գազի արտահանումը Եվրոպա 2015-ին ավելացել է

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլեր, արխիվ

Չնայած Արևմուտքի հետ Ռուսաստանի լարված հարաբերություններին՝ ռուսական գազի արտահանումը Եվրոպա 2015 թվականին ավելացել է 8 տոկոսով։

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ արտահանման ծավալներն ավելացել են, քանի որ Եվրոպայում նվազել են գազի արտադրության ծավալները։

Այդուհանդերձ, Արևմուտքը հայտարարում է, որ առաջընթաց կա ռուսական գազից կախվածության թուլացման առումով։