Թուրքիայում երեք մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են սիրիացի լրագրող Նաջի Ջերֆի սպանության մեջ:
Ընդդիմադիր «Հինտա» ամսագրի գլխավոր խմբագիրը սպանվել է անցյալ ամսվա վերջին:
Թուրքիայի պետական մամուլը հայտնում է, որ հունվարի 9-ին դատարանի որոշմամբ կասկածյալները կալանավորվել են: Նրանց անունները չեն բացահայտվում:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Նաջի Ջերֆը փաստավավերագրական ֆիլմ էր նկարահանել «Իսլամական պետության» խմբավորումների վայրագությունների մասին, ինչից հետո սպառնալիքներ էր ստացել:
Վերջին ամիսներին Թուրքիայի տարածքում սիրիացի երեք լրագրող է սպանվել: