Լեռնային Ղարաբաղում հայ զինծառայող է զոհվել

Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: