Կիրիլ պատրիարք․ Ռուսաստանը Սիրիայում ահաբեկիչների դեմ պաշտպանական պատերազմ է մղում

Պատրիարք Կիրիլը և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ, 7-ը հունվարի, 2016թ․

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը սատարում է Ռուսաստանի օդուժի գործողությունները Սիրիայում՝ համարելով դրանք «պաշտպանական պատերազմ ընդդեմ ահաբեկիչների»:

«Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով նաև Ռուսաստանում տնտեսական ծանր վիճակի մասին՝ Կիրիլ պատրիարքը վստահեցրել է, որ «ոչ մի դժբախտություն երկրում չկա»: