Ֆրանսիայի դատախազությունը պարզել է երեկ Փարիզի ոստիկանության կոմիսարիատի շենք ներխուժելու փորձի ժամանակ սպանված տղամարդու ինքնությունը։ 20-ամյա երիտասարդը ծագումով Մարոկկոյից էր, նախկինում ենթարկվել էր քրեական պատասխանատվության։
Դատախազությունը հայտնում է, որ հարձակման պահին նրա մոտ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թղթե դրոշ է եղել, մսավաճառի դանակ և ինքնասպան ահաբեկչի կեղծ գոտի: