Երևանի կրթօջախներում արձակուրդները երկարաձգվեցին մինչև հունվարի 18-ը

Երևանի քաղաքապետարանի շենքը երեկոյան, արխիվ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատությունների աշխատանքները կմեկնարկեն հունվարի 18-ից:

«Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով հիվանդների մեծ մասը մինչև 18 տարեկան երեխաներն են և հիմք ընդունելով Հայաստանի առողջապահության և կրթության և գիտության նախարարների միջնորդությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչև հունվարի 18-ը», - ասված է քաղաքապետարանի այսօրվա հաղորդագրությունում: