Տարոն Մարգարյան. 2015 թվականը հաջողակ էր քաղաքի համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով, 2015 թվականը հաջողակ էր քաղաքի համար: Նա չարածի ու չհասցրածի մասին գերադասեց չխոսել: Որպես տարվա գլխավոր ձեռքբերում առանձնացրեց աղբահանությունը՝ պնդելով, թե այս ոլորտում շրջադարձային առաջընթաց են գրանցել:

«2015 թվականին համայնքային բյուջեից և կառավարության կողմից Երևան քաղաքում մեծ ծրագրեր իրականացվեցին՝ թե՛ քաղաքաշինական, թե՛ կրթական, սոցիալական, առողջապահական ոլորտներում», - ասաց քաղաքապետը:

Մարգարյանն ընդգծեց, որ ընթացիկ տարում Երևանում կառուցվել է 285 թեքահարթակ, վերանորոգվել են կրթօջախները, բնակարաններ են հատկացվել 4-րդ կարգի վթարային շենքերի գրեթե բոլոր բնակիչներին: