Տոննաներով գյուղմթերքը գործարան կամ շուկա տարվելու փոխարեն, հաճախ աղբանոցում էր հայտնվում:
2015-ը բերքառատ տարի էր, սակայն բերքի առատությունը պատուհաս դարձավ շատ գյուղացիների համար:
Տոննաներով գյուղմթերքը գործարան կամ շուկա տանելու փոխարեն գյուղացիները հաճախ այն ստիպված աղբանոց էին նետում, քանի որ գործարանները, տնտեսական դժվարությունների պատճառաբանությամբ, հրաժարվում էին մթերել բերքը:
Արարատում, Վայոց ձորում և այլուր գյուղացիները բերքի մթերման պահանջով մի քանի անգամ բողոքի ցույցեր արեցին, ճանապարհներ փակեցին: Գրանցվեց անգամ ինքնասպանության դեպք: