Մոսկվան Անկարայից պահանջում է պատժել օդաչուին սպանած անձին

Ալփարսլան Չելիքը, ով հայտարարել է, որ ինքն է սպանել ռուս օդաչուին, լուսանկարը՝ թուրքական Hurriyet թերթի

Պաշտոնական Մոսկվան Անկարայից պահանջել է անհապաղ կալանավորել այն քաղաքացուն, ով սպանել է նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին խփված Սու-24-ից պարաշյուտով դուրս նետված օդաչուին։

Ռուսաստանը հայտնել է, որ սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացու անունը Ալփարսլան Չելիք է։