Վրաստանի խորհրդարանը հաստատեց նոր վարչապետին

Վրաստան - Գիորգի Կվիրիկաշվիլին ելույթ է ունենում խորհրդարանում, 29-ը դեկտեմբերի, 2015թ․

Վրաստանի խորհրդարանը երեկ հաստատել է արդեն նախկին արտգործնախարար Գիորգի Կվիրիկաշվիլիին երկրի վարչապետի պաշտոնում:

Նոր վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը շարունակելու է եվրատլանտյան ինտեգրման ուղին և անվստահորեն է վերաբերվելու Ռուսաստանին, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: