Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 25-ից Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված՝ ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը այսօր ևս լինելու է երկկողմանի փակ: Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: